Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է անում բացառել երրորդ ուժերի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է անում բացառել երրորդ ուժերի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը
22.10.2020 | 22:10

«Կանադան շարունակում է ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անել հարգել հրադադարի համաձայնագրի դրույթները», - այսօր Twitter- ում գրել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը։

Նրա խոսքով՝ Օտտավան 350 000 դոլար կփոխանցի Կարմի խաչի միջազգային կոմիտեին՝ մարդասիրական խնդիրներ լուծելու նպատակով։ «Մենք կոչ ենք անում երրորդ պետություններին չմիջամտել հակամարտությանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերիֆիկացման մեխանիզմներ ստեղծել», - գրել է Շամպանը՝ նշելով նաև, որ մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ